«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները». Պուտինը խոսել է Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունների մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը կզարգացնի հարաբերությունները Ճապոնիայի հետ, բայց՝ չհակասելով Ռուսաստանի սահմանադրությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները Ճապոնիայի հետ և կզարգացնենք, բայց չենք անի այնպիսի բան, որը հակասի Ռուսաստանի Դաշնության հիմնարար օրենքին», - ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մոսկվայի և Տոկիոյի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել: Դրա ստորագրման հիմնական խոչընդոտը Կուրիլների հարավային մասի՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիների և Հաբոմայ կղզեխմբի շուրջ չլուծված տարածքային վեճն էր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



