«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները». Պուտինը խոսել է Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը կզարգացնի հարաբերությունները Ճապոնիայի հետ, բայց՝ չհակասելով Ռուսաստանի սահմանադրությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները Ճապոնիայի հետ և կզարգացնենք, բայց չենք անի այնպիսի բան, որը հակասի Ռուսաստանի Դաշնության հիմնարար օրենքին», - ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մոսկվայի և Տոկիոյի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել: Դրա ստորագրման հիմնական խոչընդոտը Կուրիլների հարավային մասի՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիների և Հաբոմայ կղզեխմբի շուրջ չլուծված տարածքային վեճն էր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



