Բաղդադում պահանջում են Իրաքից դուրս բերել թուրքական զորքերը
МЕЖДУНАРОДНОЕԱյսօր հազարավոր մարդիկ դուրս են եկել Բաղդադի փողոցներ՝ Թուրքիայից պահանջելով դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից: Այս մասին հաղորդում է Alsumaria հեռուստաալիքը:
Ցուցարարները հավաքվել են Բաղդադի կենտրոնում՝ աթ-Թահրիր հրապարակում: Նրանք իրենց հետ ունեին պաստառներ՝ «Ո՛չ օտարերկրյա ներկայությանը սրբազան հողում», «Էրդողա՛ն, դու վախկոտ ես» կարգախոսներով: Հեռուստաալիքը նշում է, որ ոստիկանությունը ակցիայի անցկացման շրջաններում ուժեղացրել է անվտանգության միջոցառումները:
Նշվում է նաև, որ բողոքի ցույցի մասնակիցների շրջանում քիչ չեն շիա ժողովրդական աշխարհազորայինների մարտիկները, ովքեր ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցում են Իրաքի բանակին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



