Բաղդադում պահանջում են Իրաքից դուրս բերել թուրքական զորքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր հազարավոր մարդիկ դուրս են եկել Բաղդադի փողոցներ՝ Թուրքիայից պահանջելով դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից: Այս մասին հաղորդում է Alsumaria հեռուստաալիքը:
Ցուցարարները հավաքվել են Բաղդադի կենտրոնում՝ աթ-Թահրիր հրապարակում: Նրանք իրենց հետ ունեին պաստառներ՝ «Ո՛չ օտարերկրյա ներկայությանը սրբազան հողում», «Էրդողա՛ն, դու վախկոտ ես» կարգախոսներով: Հեռուստաալիքը նշում է, որ ոստիկանությունը ակցիայի անցկացման շրջաններում ուժեղացրել է անվտանգության միջոցառումները:
Նշվում է նաև, որ բողոքի ցույցի մասնակիցների շրջանում քիչ չեն շիա ժողովրդական աշխարհազորայինների մարտիկները, ովքեր ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցում են Իրաքի բանակին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



