Սիրուշոն զուգերգ կներկայացնի «Եվրատեսիլ 2009»–ի հաղթող Ալեքսանդր Ռիբակի հետ
ЛАЙФԵրգչուհի Սիրուշոն տևական դադարից հետո անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Ինստագրամի իր էջում նա հրապարակում է արել և հայտնել, որ շուտով զուգերգով կներկայանա երգիչ Ալեքսանդր Ռիբակի հետ։
Բելառուսական ծագումով նորվեգացի Ալեքսանդր Ռիբակը ևս հրապարակում է արել Ինստագրամի իր էջում և գրել. «Շուտով: «Եվրատեսիլի» Հայաստանի լեգենդ ներկայացուցչի հետ կներկայացնենք գեղեցիկ և զգացմունքային բալլադ: Նա գեղեցիկ ձայնով տաղանդավոր աղջիկ է, չեմ համբերում, որ ներկայացնեմ մեր զուգերգը ձեզ»:
Հավելենք, որ երեկ Սիրուշոն «Սթորի» բաժնում գրել էր, որ աշխատելու է ուժերի ներածին չափով իր երկիրը ներկայացնել աշխարհին:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ռիբակը «Եվրատեսիլ 2009»–ի հաղթողն է։ Նրա երգը հիթ էր դարձել նաև Հայաստանում։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



