Սիրուշոն զուգերգ կներկայացնի «Եվրատեսիլ 2009»–ի հաղթող Ալեքսանդր Ռիբակի հետ
LIFEԵրգչուհի Սիրուշոն տևական դադարից հետո անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Ինստագրամի իր էջում նա հրապարակում է արել և հայտնել, որ շուտով զուգերգով կներկայանա երգիչ Ալեքսանդր Ռիբակի հետ։
Բելառուսական ծագումով նորվեգացի Ալեքսանդր Ռիբակը ևս հրապարակում է արել Ինստագրամի իր էջում և գրել. «Շուտով: «Եվրատեսիլի» Հայաստանի լեգենդ ներկայացուցչի հետ կներկայացնենք գեղեցիկ և զգացմունքային բալլադ: Նա գեղեցիկ ձայնով տաղանդավոր աղջիկ է, չեմ համբերում, որ ներկայացնեմ մեր զուգերգը ձեզ»:
Հավելենք, որ երեկ Սիրուշոն «Սթորի» բաժնում գրել էր, որ աշխատելու է ուժերի ներածին չափով իր երկիրը ներկայացնել աշխարհին:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ռիբակը «Եվրատեսիլ 2009»–ի հաղթողն է։ Նրա երգը հիթ էր դարձել նաև Հայաստանում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



