Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Խոսում ենք այն մասին, թե պատերազմում պարտվել ենք, պետք է ենթարկվենք․ ո՞վ է ասել. Տարոն Սիմոնյան

ПОЛИТИКА

«Արցախցի իմ ընկերների հետ եմ եղել Արցախում, խնդրել եմ բոլոր մանրամասնություններով ինձ ներկայացնել իրավիճակը, նաև հանդիպումներ կազմակերպել տեղի քիչ թե շատ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր նաև մասնակցել են պատերազմին, մտադիր են ապրել ու գործել Արցախում, որպեսզի նաև ամբողջական պատկերացում կազմեմ իրավիճակի մասին: Այցելությունները սկսեցի Ստեփանակերտից, ապա՝ Ասկերանի, Մարտունու շրջաններ, գյուղեր: Առաջին տպավորությունն այն է, որ կյանքը վերակենդանանում է, մարդիկ սկսում են ապրել իրենց բնականոն կյանքով: Անգամ, ինչն ինձ հետաքրքիր թվաց, քաղաքապետարանում սկսում են վեճեր ծագել, օրինակ, շինանյութի հետ կապված: Բայց էլի հասարակության մոտ անորոշությունը կա, և բոլոր արցախցիներն ուզում են իրենց անվտանգային հարցերը լուծված տեսնել: Ցավոք սրտի, ես տեսնում եմ, որ անվտանգության հարցը դեռևս լուծված չէ, և կան հարցեր, որոնց պատասխանը մենք դեռևս չունենք»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով իր՝ օրերս Արցախ կատարած մասնավոր այցից ստացած տպավորություններից:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ փակ հանդիպումներ է ունենում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ի՞նչ դժվար որոշումների մասին է խոսում՝ ասելով, որ դրանք դեռևս առջևում են, Տարոն Սիմոնյանն ասաց՝ տեղյակ չէ այդ փակ հանդիպումներից, և ինքն էլ է այդ մասին լսել լրատվամիջոցներից:

«Դեռ Արցախում էի և բացասական տպավորությունների ներքո մի գրառում կատարեցի, որ մեզ շատ բան առաջարկելու են: Հիմա Ադրբեջանը զենքի ուժով չի փորձելու լուծել Արցախի հարցը, այլ թուրքական դիվանագիտական ճանապարհով, առևտրի միջոցով, նյութական շահով փորձելու է համոզել, որ այդքան էլ վատ չէ կյանքը, եթե, օրինակ, լինեք Ադրբեջանի կազմում»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Դիտարկմանը, թե Արցախում մտավախություն ունեն, որ Արայիկ Հարությունյանն ակնարկում է Ադրբեջանի կազմում Արցախի լայն ինքնավարության մասին, Տարոն Սիմոնյանն ասաց, որ դա բացարձակապես անընդունելի է, որովհետև մենք ապրել ենք ադրբեջանցիների հետ և գիտենք՝ դա ինչ է նշանակում:

«Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը չի ավարտվել: Նույն Իլհամ Ալիևը շարունակում է այդ քաղաքականությունը, և Արցախյան պատերազմում տարած այս հաղթանակը պայմանավորում է 2000-ականներից սկսած քաղաքականությամբ, որը դպրոցից ներարկվել է ադրբեջանցի տղաների ու աղջիկների արյան մեջ: Եվ դրա արդյունքը եղավ այս պատերազմը: Արդյունքը եղավ այն, որ մեր տղաներին խոշտանգել են, խեղել են, պատերազմական հանցագործություններ են կատարել»,- նշեց Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Արցախում չեն հավատում, որ հնարավոր է նման հարևանի հետ խաղաղ ապրել, որովհետև նրանք պրագմատիկ մարդիկ են, ապրել են, գիտեն, ու նրանց հակառակում համոզել հնարավոր չէ:

«Եթե ինչ-որ մարդիկ կառավարությունում դրան հավատում են, ապա իրենք իրենց իսկ քաղաքականությանը դեմ են դուրս գալիս, որովհետև կառավարությունը նոյեմբերին իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի արգելքի դեմ կոնվենցիայի շրջանակներում հենց հայատյաց քաղաքականության պատճառով: Այսինքն՝ կառավարությունը տեսել է, որ այդ հայատյացությունը գոյություն ունի: Ի դեպ, մենք 10 տարի պայքարում ենք, որ այդ գործընթացը սկսվի, վերջապես սկսվեց: Այդ ամենի ֆոնին եթե կառավարությունը խոսում է բարեկամության մասին, նշանակում է՝ իրենք հրաժարվում են այն իրավական գործընթացից, որն արդեն սկսվել է»,- ասաց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ դրա տրամաբանական ավարտը լինելու  է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում որոշման կայացումը, եթե մինչև վերջ գնան:

Պատգամավորը նշում է, որ մենք անընդհատ խոսում ենք մեր վատ վիճակի մասին, բայց չենք տեսնում, որ թշնամին է՛լ ավելի վատ վիճակում է, և, օրինակ, իր տեղեկություններով՝ բանակը պահելու խնդիր ունի, որովհետև այն երկու ադրբեջանցի գերիները, որոնց մասին երեկ ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել են, գերի են ընկել այն պատճառով, որ քաղցած են եղել և հայկական տարածք են մտել ինչ-որ բան գնելու կամ որևէ կերպ քաղցը հագեցնելու հույսով:

«Կարելի է Ադրբեջանին ստիպել, որ կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները, որովհետև երբ Ադրբեջանը գերիներ է պատանդ պահում, նա ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-10-ի տխրահռչակ հայտարարությունների պայմանավորվածությունները, այլև միջազգային մարդասիրական իրավունքի Ժնևյան կոնվենցիաները, ինչն արդեն պատերազմական հանցագործություն է: Եվ մենք սրա մասին չենք խոսում, խոսում ենք նրա մասին, թե պատերազմում պարտվել ենք, պետք է ենթարկվենք: Ո՞վ է ասել: Եկեք միանգամից պետականությունն էլ տվեք, գնանք տուն»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Նա նշեց, որ աշխարհով մեկ սփռված իր իրավաբան գործընկերների հետ բավականին լուրջ աշխատանք են տանում համընդհանուր իրավազորության ուժով քրեական հետապնդումներ սկսելու համար ադրբեջանցի հրամանատարների, գեներալների նկատմամբ, ում վերահսկությամբ տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ:

«Նման գործընթացներ այսօր աշխարհի տարբեր երկրներում մենք սկսում ենք՝ եվրոպականից սկսած, հարավամերիկյանով վերջացրած: Որ եթե ադրբեջանցի այդ զինվորականները կամ քաղաքական գործիչները գնան այդ երկրներ, գործընթացը աշխատի»,- ասաց Տարոն Սիմոնյանը՝ շեշտելով, որ իր ընկերներից, բարեկամներից ու ուսանողներից շատերին ադրբեջանցիները սպանել են նաև խեղման ու խոշտանգումների ճանապարհով, և ինքը դա չի կարող մոռանալ:

Անդրադառնալով հարցին, թե կմասնակցի՞ արդյոք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ ընտրություններին, եթե այդ ընտրությունները կազմակերպվեն նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում, Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ կարծում է՝ բոլոր դեպքերում պետք է մասնակցել ընտրություններին, և չպետք է թույլ տալ իշխող ուժի վերարտադրությունը:

«Եթե մենք, մյուսները չմասնակցենք արտահերթ ընտրություններին, և մասնակցի միայն 1-2 քաղաքական ուժ, և արդյունքը լինի այն, ինչ այսօր կա, դա անընդունելի տարբերակ է»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու վերաբներյալ բացահայտմանը, ապա, Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ ԱԱԾ գործակալ լինելը հայրենիքին ծառայելու նպատակով վատ բան չէ, այլ բան է, որ Արարատ Միրզոյանը գործակալ է եղել այն ժամանակ, երբ եղել է ընդդիմադիր գործիչ:

«Այստեղ է առաջանում հակասությունը: Այսինքն՝ կե՞ղծ է եղել նրա ընդդիմադիր գործչի կերպարը: Ավելի շատ իր գործընկերներն իրեն պետք է հարցեր տան, քան, օրինակ, մենք, որովհետև մենք քաղաքական հակառակորդներ ենք, և այդ կերպարն ընդունելի չէ բոլոր դեպքերում»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов