Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խոսում ենք այն մասին, թե պատերազմում պարտվել ենք, պետք է ենթարկվենք․ ո՞վ է ասել. Տարոն Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Արցախցի իմ ընկերների հետ եմ եղել Արցախում, խնդրել եմ բոլոր մանրամասնություններով ինձ ներկայացնել իրավիճակը, նաև հանդիպումներ կազմակերպել տեղի քիչ թե շատ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր նաև մասնակցել են պատերազմին, մտադիր են ապրել ու գործել Արցախում, որպեսզի նաև ամբողջական պատկերացում կազմեմ իրավիճակի մասին: Այցելությունները սկսեցի Ստեփանակերտից, ապա՝ Ասկերանի, Մարտունու շրջաններ, գյուղեր: Առաջին տպավորությունն այն է, որ կյանքը վերակենդանանում է, մարդիկ սկսում են ապրել իրենց բնականոն կյանքով: Անգամ, ինչն ինձ հետաքրքիր թվաց, քաղաքապետարանում սկսում են վեճեր ծագել, օրինակ, շինանյութի հետ կապված: Բայց էլի հասարակության մոտ անորոշությունը կա, և բոլոր արցախցիներն ուզում են իրենց անվտանգային հարցերը լուծված տեսնել: Ցավոք սրտի, ես տեսնում եմ, որ անվտանգության հարցը դեռևս լուծված չէ, և կան հարցեր, որոնց պատասխանը մենք դեռևս չունենք»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով իր՝ օրերս Արցախ կատարած մասնավոր այցից ստացած տպավորություններից:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ փակ հանդիպումներ է ունենում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ի՞նչ դժվար որոշումների մասին է խոսում՝ ասելով, որ դրանք դեռևս առջևում են, Տարոն Սիմոնյանն ասաց՝ տեղյակ չէ այդ փակ հանդիպումներից, և ինքն էլ է այդ մասին լսել լրատվամիջոցներից:

«Դեռ Արցախում էի և բացասական տպավորությունների ներքո մի գրառում կատարեցի, որ մեզ շատ բան առաջարկելու են: Հիմա Ադրբեջանը զենքի ուժով չի փորձելու լուծել Արցախի հարցը, այլ թուրքական դիվանագիտական ճանապարհով, առևտրի միջոցով, նյութական շահով փորձելու է համոզել, որ այդքան էլ վատ չէ կյանքը, եթե, օրինակ, լինեք Ադրբեջանի կազմում»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Դիտարկմանը, թե Արցախում մտավախություն ունեն, որ Արայիկ Հարությունյանն ակնարկում է Ադրբեջանի կազմում Արցախի լայն ինքնավարության մասին, Տարոն Սիմոնյանն ասաց, որ դա բացարձակապես անընդունելի է, որովհետև մենք ապրել ենք ադրբեջանցիների հետ և գիտենք՝ դա ինչ է նշանակում:

«Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը չի ավարտվել: Նույն Իլհամ Ալիևը շարունակում է այդ քաղաքականությունը, և Արցախյան պատերազմում տարած այս հաղթանակը պայմանավորում է 2000-ականներից սկսած քաղաքականությամբ, որը դպրոցից ներարկվել է ադրբեջանցի տղաների ու աղջիկների արյան մեջ: Եվ դրա արդյունքը եղավ այս պատերազմը: Արդյունքը եղավ այն, որ մեր տղաներին խոշտանգել են, խեղել են, պատերազմական հանցագործություններ են կատարել»,- նշեց Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Արցախում չեն հավատում, որ հնարավոր է նման հարևանի հետ խաղաղ ապրել, որովհետև նրանք պրագմատիկ մարդիկ են, ապրել են, գիտեն, ու նրանց հակառակում համոզել հնարավոր չէ:

«Եթե ինչ-որ մարդիկ կառավարությունում դրան հավատում են, ապա իրենք իրենց իսկ քաղաքականությանը դեմ են դուրս գալիս, որովհետև կառավարությունը նոյեմբերին իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի արգելքի դեմ կոնվենցիայի շրջանակներում հենց հայատյաց քաղաքականության պատճառով: Այսինքն՝ կառավարությունը տեսել է, որ այդ հայատյացությունը գոյություն ունի: Ի դեպ, մենք 10 տարի պայքարում ենք, որ այդ գործընթացը սկսվի, վերջապես սկսվեց: Այդ ամենի ֆոնին եթե կառավարությունը խոսում է բարեկամության մասին, նշանակում է՝ իրենք հրաժարվում են այն իրավական գործընթացից, որն արդեն սկսվել է»,- ասաց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ դրա տրամաբանական ավարտը լինելու  է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում որոշման կայացումը, եթե մինչև վերջ գնան:

Պատգամավորը նշում է, որ մենք անընդհատ խոսում ենք մեր վատ վիճակի մասին, բայց չենք տեսնում, որ թշնամին է՛լ ավելի վատ վիճակում է, և, օրինակ, իր տեղեկություններով՝ բանակը պահելու խնդիր ունի, որովհետև այն երկու ադրբեջանցի գերիները, որոնց մասին երեկ ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել են, գերի են ընկել այն պատճառով, որ քաղցած են եղել և հայկական տարածք են մտել ինչ-որ բան գնելու կամ որևէ կերպ քաղցը հագեցնելու հույսով:

«Կարելի է Ադրբեջանին ստիպել, որ կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները, որովհետև երբ Ադրբեջանը գերիներ է պատանդ պահում, նա ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-10-ի տխրահռչակ հայտարարությունների պայմանավորվածությունները, այլև միջազգային մարդասիրական իրավունքի Ժնևյան կոնվենցիաները, ինչն արդեն պատերազմական հանցագործություն է: Եվ մենք սրա մասին չենք խոսում, խոսում ենք նրա մասին, թե պատերազմում պարտվել ենք, պետք է ենթարկվենք: Ո՞վ է ասել: Եկեք միանգամից պետականությունն էլ տվեք, գնանք տուն»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Նա նշեց, որ աշխարհով մեկ սփռված իր իրավաբան գործընկերների հետ բավականին լուրջ աշխատանք են տանում համընդհանուր իրավազորության ուժով քրեական հետապնդումներ սկսելու համար ադրբեջանցի հրամանատարների, գեներալների նկատմամբ, ում վերահսկությամբ տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ:

«Նման գործընթացներ այսօր աշխարհի տարբեր երկրներում մենք սկսում ենք՝ եվրոպականից սկսած, հարավամերիկյանով վերջացրած: Որ եթե ադրբեջանցի այդ զինվորականները կամ քաղաքական գործիչները գնան այդ երկրներ, գործընթացը աշխատի»,- ասաց Տարոն Սիմոնյանը՝ շեշտելով, որ իր ընկերներից, բարեկամներից ու ուսանողներից շատերին ադրբեջանցիները սպանել են նաև խեղման ու խոշտանգումների ճանապարհով, և ինքը դա չի կարող մոռանալ:

Անդրադառնալով հարցին, թե կմասնակցի՞ արդյոք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ ընտրություններին, եթե այդ ընտրությունները կազմակերպվեն նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում, Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ կարծում է՝ բոլոր դեպքերում պետք է մասնակցել ընտրություններին, և չպետք է թույլ տալ իշխող ուժի վերարտադրությունը:

«Եթե մենք, մյուսները չմասնակցենք արտահերթ ընտրություններին, և մասնակցի միայն 1-2 քաղաքական ուժ, և արդյունքը լինի այն, ինչ այսօր կա, դա անընդունելի տարբերակ է»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու վերաբներյալ բացահայտմանը, ապա, Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ ԱԱԾ գործակալ լինելը հայրենիքին ծառայելու նպատակով վատ բան չէ, այլ բան է, որ Արարատ Միրզոյանը գործակալ է եղել այն ժամանակ, երբ եղել է ընդդիմադիր գործիչ:

«Այստեղ է առաջանում հակասությունը: Այսինքն՝ կե՞ղծ է եղել նրա ընդդիմադիր գործչի կերպարը: Ավելի շատ իր գործընկերներն իրեն պետք է հարցեր տան, քան, օրինակ, մենք, որովհետև մենք քաղաքական հակառակորդներ ենք, և այդ կերպարն ընդունելի չէ բոլոր դեպքերում»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացել