Թուրքիայի հետ սահմանի վրա չորս օտարերկրացու մարմին է հայտնաբերվել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի հարավ-արևմուտքում՝ Խելվաչաուրի շրջանի Մարադիդի գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա որսորդները հայտնաբերել են չորս օտարերկրյա քաղաքացիների մարմին: Ըստ նախնական տվյալների՝ բոլոր մահացածները Բանգլադեշի քաղաքացիներ են. փոխանցում է ren.tv-ն:
Ինչպես հաղորդվել է, զոհերի մարմինների վրա բռնության նշաններ չեն հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ, տղամարդիկ սառցահարվել են:
Չորս արտասահմանցիների մարմինները հանձնվեցին վրաց-թուրքական սահմանի սահմանապահներին, ապա նրանք տեղափոխվել են Բաթումի, որտեղ այժմ փորձաքննություն է անցկացվում:
Տվյալ փաստով ստուգում է անցկացվում, քաղաքային իշխանությունները չեն բացառում, որ օտարերկրացիները ցանկանում էին ապօրինաբար անցնել Վրաստանի սահմանը և շարժվել դեպի Թուրքիա:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



