Թուրքիայի հետ սահմանի վրա չորս օտարերկրացու մարմին է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի հարավ-արևմուտքում՝ Խելվաչաուրի շրջանի Մարադիդի գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա որսորդները հայտնաբերել են չորս օտարերկրյա քաղաքացիների մարմին: Ըստ նախնական տվյալների՝ բոլոր մահացածները Բանգլադեշի քաղաքացիներ են. փոխանցում է ren.tv-ն:
Ինչպես հաղորդվել է, զոհերի մարմինների վրա բռնության նշաններ չեն հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ, տղամարդիկ սառցահարվել են:
Չորս արտասահմանցիների մարմինները հանձնվեցին վրաց-թուրքական սահմանի սահմանապահներին, ապա նրանք տեղափոխվել են Բաթումի, որտեղ այժմ փորձաքննություն է անցկացվում:
Տվյալ փաստով ստուգում է անցկացվում, քաղաքային իշխանությունները չեն բացառում, որ օտարերկրացիները ցանկանում էին ապօրինաբար անցնել Վրաստանի սահմանը և շարժվել դեպի Թուրքիա:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



