Բացահայտվել է iPhone12S Pro-ի հնարավոր տեսքը
ЛАЙФԻնսայդերները պարզել են Apple-ի նոր սմարթֆոնի հնարավոր տեսքը: Ապագա սմարթֆոնի ռենդերները հրապարակել է Letsgodigital պորտալը:
Ապագա 12S Pro-ի (կամ iPhone 13-ի) դիզայնը վերստեղծվել է սմարթֆոնի մասին վերջին արտահոսքերի հիման վրա: Այդպես, գաջեթը զերծ է ցանկացած միակցիչից. լիցքավորել այն առաջարկվում է բացառապես անլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գաջեթը, որի պրեմիերան նախատեսվում է 2021-ի սեպտեմբերին, պետք է նոր էկրան ունենա` մինչեւ 120 հերց ադապտիվ պատկերի թարմացման արագությամբ: Բացի այդ, iPhone-ին կարող են վերադարձնել Touch ID-ն, որը հիմնված է Qualcomm-ի ենթաէկրանային սենսորի վրա:
Ընդհանուր առմամբ, սմարթֆոնը արտաքնապես iPhone 12 Pro-ն է հիշացնում` փոքրացված էկրանի կտրվածքով: Գաջեթը կկառուցվի Apple A15 Bionic 5 նանոմետրանոց պրոցեսորի վրա:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



