Բացահայտվել է iPhone12S Pro-ի հնարավոր տեսքը
ԼԱՅՖԻնսայդերները պարզել են Apple-ի նոր սմարթֆոնի հնարավոր տեսքը: Ապագա սմարթֆոնի ռենդերները հրապարակել է Letsgodigital պորտալը:
Ապագա 12S Pro-ի (կամ iPhone 13-ի) դիզայնը վերստեղծվել է սմարթֆոնի մասին վերջին արտահոսքերի հիման վրա: Այդպես, գաջեթը զերծ է ցանկացած միակցիչից. լիցքավորել այն առաջարկվում է բացառապես անլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գաջեթը, որի պրեմիերան նախատեսվում է 2021-ի սեպտեմբերին, պետք է նոր էկրան ունենա` մինչեւ 120 հերց ադապտիվ պատկերի թարմացման արագությամբ: Բացի այդ, iPhone-ին կարող են վերադարձնել Touch ID-ն, որը հիմնված է Qualcomm-ի ենթաէկրանային սենսորի վրա:
Ընդհանուր առմամբ, սմարթֆոնը արտաքնապես iPhone 12 Pro-ն է հիշացնում` փոքրացված էկրանի կտրվածքով: Գաջեթը կկառուցվի Apple A15 Bionic 5 նանոմետրանոց պրոցեսորի վրա:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



