«Պատիվ եմ ունեցել ոչ թե րոպեներ, այլ ժամեր շարունակ լսել աշխարհումս ամենալուսավոր ու տաղանդավոր երաժշտին». Իննա Խոջամիրյանի գրառումը՝ Տիգրան Մանսուրյանի 82-ամյակին
ЛАЙФՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է 82-ամյակը: Այդ առթիվ դերասանուհի Իննա Խոջամիրյանը լուսանկար է հրապարակել նրա հետ և գրառում արել Ինստագրամի իր էջում:
«Ինչ երջանիկ եմ ես, որ աշխարհումս ամենատաղանդավոր ու լուսավոր ափերի մեջ իմ մի բուռ, հուզմունքից դողացող ձեռքերն են եղել բազմիցս, և դրանք ամենաջերմ ձեռքսեղմումներն են եղել ու ամենաանկեղծ: Ինչքան հարուստ եմ, որ պատիվ եմ ունեցել ոչ թե րոպեներ, այլ ժամեր շարունակ լսել, լցվել, խոսել, հիանալ, գրկել աշխարհումս ամենալուսավոր ու տաղանդավոր երաժշտին, մտավորականին, պապիկին, մարդուն:
Ես, իսկապես, երջանիկ եմ և, իսկապես, Ձեզ ամենաշատն եմ սիրում: Բարի տարեդարձ մաեստրո, առողջ եղեք»,- գրել է նա:

1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



