«Պատիվ եմ ունեցել ոչ թե րոպեներ, այլ ժամեր շարունակ լսել աշխարհումս ամենալուսավոր ու տաղանդավոր երաժշտին». Իննա Խոջամիրյանի գրառումը՝ Տիգրան Մանսուրյանի 82-ամյակին
ԼԱՅՖՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է 82-ամյակը: Այդ առթիվ դերասանուհի Իննա Խոջամիրյանը լուսանկար է հրապարակել նրա հետ և գրառում արել Ինստագրամի իր էջում:
«Ինչ երջանիկ եմ ես, որ աշխարհումս ամենատաղանդավոր ու լուսավոր ափերի մեջ իմ մի բուռ, հուզմունքից դողացող ձեռքերն են եղել բազմիցս, և դրանք ամենաջերմ ձեռքսեղմումներն են եղել ու ամենաանկեղծ: Ինչքան հարուստ եմ, որ պատիվ եմ ունեցել ոչ թե րոպեներ, այլ ժամեր շարունակ լսել, լցվել, խոսել, հիանալ, գրկել աշխարհումս ամենալուսավոր ու տաղանդավոր երաժշտին, մտավորականին, պապիկին, մարդուն:
Ես, իսկապես, երջանիկ եմ և, իսկապես, Ձեզ ամենաշատն եմ սիրում: Բարի տարեդարձ մաեստրո, առողջ եղեք»,- գրել է նա:

1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



