Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում են. Mediaport (տեսանյութ)
ВИДЕОԱդրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում են: Mediaport թելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որում շարք կանգնած զինված ադրբեջանցի զինվորականներ:
Այսօր Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը արդեն գյուղում են. «Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք… էլ բան չկա անելու: Մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին, իրանք արդեն պոստերը դրել են: Ամսի 5-ի առավոտը ստեղ ոչ մեկ չպիտի մնա՝ անասուն անցավ իրանցն ա, մարդ անցավ իրանցն ա»,- հայտնել էր համայնքապետը:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիները և ժամանակ են տվել մինչև դեկտեմբերի 30-ը տներն ազատել:
Տեսանյութն՝ այստեղ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



