Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում են. Mediaport (տեսանյութ)
VIDEOԱդրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում են: Mediaport թելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որում շարք կանգնած զինված ադրբեջանցի զինվորականներ:
Այսօր Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը արդեն գյուղում են. «Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք… էլ բան չկա անելու: Մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին, իրանք արդեն պոստերը դրել են: Ամսի 5-ի առավոտը ստեղ ոչ մեկ չպիտի մնա՝ անասուն անցավ իրանցն ա, մարդ անցավ իրանցն ա»,- հայտնել էր համայնքապետը:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիները և ժամանակ են տվել մինչև դեկտեմբերի 30-ը տներն ազատել:
Տեսանյութն՝ այստեղ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



