Սահմանադրական դատարանը 2020թ․-ին տնտեսել է 106 մլն դրամ
ОБЩЕСТВО2020 թվականին Սահմանադրական դատարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր տնտեսումը կազմել է 106 միլիոն ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ պաշտոնական կայքից։
«106 միլիոն դրամից 63.2 միլիոն դրամը գոյացել է տարեկան ֆինանսական ամփոփման արդյունքում։ Իսկ 43 միլիոն ՀՀ դրամը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդին էր ուղղվել ավելի վաղ՝ 2020 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Տարեկան ֆինանսական ամփոփման արդյուքնում գոյացած 63.2 միլիոն ՀՀ դրամից մոտ 52 միլիոն ՀՀ դրամը գոյացել է Սահմանադրական դատարանի աշխատավարձերի եւ պարգեւավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցների տնտեսումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
4
Административный суд признал бездействие полиции незаконным
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



