Սահմանադրական դատարանը 2020թ․-ին տնտեսել է 106 մլն դրամ
SOCIETY2020 թվականին Սահմանադրական դատարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր տնտեսումը կազմել է 106 միլիոն ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ պաշտոնական կայքից։
«106 միլիոն դրամից 63.2 միլիոն դրամը գոյացել է տարեկան ֆինանսական ամփոփման արդյունքում։ Իսկ 43 միլիոն ՀՀ դրամը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդին էր ուղղվել ավելի վաղ՝ 2020 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Տարեկան ֆինանսական ամփոփման արդյուքնում գոյացած 63.2 միլիոն ՀՀ դրամից մոտ 52 միլիոն ՀՀ դրամը գոյացել է Սահմանադրական դատարանի աշխատավարձերի եւ պարգեւավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցների տնտեսումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



