Անցած տարվա ընթացքում ամենաշատ ցնցումների ենթարկված երկիրը ԱՄՆ-ն է․ Զախարովա
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները բախվել է ներքին լրջագույն մարտահրավերներին 2020 թվականին՝ համեմատած այլ երկրների հետ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Միացյալ Նահանգները ամենաշատը ցնցումների ենթարկվեց անցնող տարում։ Այդպես ոչ մի պետություն չի սասանվել: Դա նաև պանդեմիային և դրա հետ կապված խնդիրներին դիմակայելու անկարողությունն է: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում և ԱՄՆ-ում: Սրանք միայն իմ գնահատականները չեն», - ասել է Զախարովան: 2020 թվականին ամենամեծ խնդիրներն ունեցած երկրներից հաջորդը Զախարովան անվանել է Ֆրանսիան, որում իրավապահների կողմից «դաժանորեն ճնշված» բողոքի ցույցեր ընթացան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել չկենտրոնանալ միայն ԱՊՀ երկրների խնդիրների վրա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



