Անցած տարվա ընթացքում ամենաշատ ցնցումների ենթարկված երկիրը ԱՄՆ-ն է․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները բախվել է ներքին լրջագույն մարտահրավերներին 2020 թվականին՝ համեմատած այլ երկրների հետ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Միացյալ Նահանգները ամենաշատը ցնցումների ենթարկվեց անցնող տարում։ Այդպես ոչ մի պետություն չի սասանվել: Դա նաև պանդեմիային և դրա հետ կապված խնդիրներին դիմակայելու անկարողությունն է: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում և ԱՄՆ-ում: Սրանք միայն իմ գնահատականները չեն», - ասել է Զախարովան: 2020 թվականին ամենամեծ խնդիրներն ունեցած երկրներից հաջորդը Զախարովան անվանել է Ֆրանսիան, որում իրավապահների կողմից «դաժանորեն ճնշված» բողոքի ցույցեր ընթացան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել չկենտրոնանալ միայն ԱՊՀ երկրների խնդիրների վրա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



