Ռուս խաղաղապահները ժամանել են Հին Թաղեր եւ Խծաբերդ, ռազմական գործողություններն այս պահին դադարել են.Հադրութի քաղաքապետ
ОБЩЕСТВОՌուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը, այս պահին ռազմական գործողությունները դադարել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը:
«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը եւ ում հսկողության տակ են մնալու գյուղերը»,-ասաց նա:
Քաղաքապետի խոսքով` գյուղերի տարածքը չեզոք գոտի էր, որը զբաղեցրել էին հայ զինվորականները, այնտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել եւ միայն հարձակումից հետո են ժամանել:
Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



