Ռուս խաղաղապահները ժամանել են Հին Թաղեր եւ Խծաբերդ, ռազմական գործողություններն այս պահին դադարել են.Հադրութի քաղաքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը, այս պահին ռազմական գործողությունները դադարել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը:
«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը եւ ում հսկողության տակ են մնալու գյուղերը»,-ասաց նա:
Քաղաքապետի խոսքով` գյուղերի տարածքը չեզոք գոտի էր, որը զբաղեցրել էին հայ զինվորականները, այնտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել եւ միայն հարձակումից հետո են ժամանել:
Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



