Ինդոնեզիայում Լևոտոլո հրաբխից 4 կմ բարձրությամբ մոխիր է ժայթքել
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի Լոմբլեն կղզում գտնվող Լևոտոլո հրաբխից մոխրի սյուն է ժայթքել 4 կմ բարձրությամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի հրաբխագիտության և երկրաբանության կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ հրաբխի ակտիվությունը դեռևս բարձր է, կրկին հնարավոր են ժայթքումներ մոխրի տեսքով: Կենտրոնի մասնագետները հրաբխից 4 կմ շառավղով տարածքում բնակվող մարդկանց խորհուրդ են տվել հեռանալ տներից, ինչպես նաև դեմքը պաշտպանող հարմարանքներ ու դիմակներ ունենալ:
Հրաբխի ակտիվության հետևաքնով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել:
Կենտրոնի հաղորդմամբ՝ հրաբխից ժայթքումներ են գրանցվել նաև ուրբաթ, այդ անգամ մոխիր է ժայթքել 500 մետր բարձրությամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



