Ինդոնեզիայում Լևոտոլո հրաբխից 4 կմ բարձրությամբ մոխիր է ժայթքել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Լոմբլեն կղզում գտնվող Լևոտոլո հրաբխից մոխրի սյուն է ժայթքել 4 կմ բարձրությամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի հրաբխագիտության և երկրաբանության կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ հրաբխի ակտիվությունը դեռևս բարձր է, կրկին հնարավոր են ժայթքումներ մոխրի տեսքով: Կենտրոնի մասնագետները հրաբխից 4 կմ շառավղով տարածքում բնակվող մարդկանց խորհուրդ են տվել հեռանալ տներից, ինչպես նաև դեմքը պաշտպանող հարմարանքներ ու դիմակներ ունենալ:
Հրաբխի ակտիվության հետևաքնով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել:
Կենտրոնի հաղորդմամբ՝ հրաբխից ժայթքումներ են գրանցվել նաև ուրբաթ, այդ անգամ մոխիր է ժայթքել 500 մետր բարձրությամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



