«Հայտնեցին, որ զոհվել է. չճանաչած` հարազատ եմ կորցրել». Իննա Խոջամիրյան
БЛОГԴերասանուհի Իննա Խոջամիրյանը Ինստագրամի իր էջում հրապարակել է պատերազմի օրերին իր կողմից սահման ուղարկված շոկոլադի լուսանկարը` գրությամբ, որ այն հրավիրատոմս է իր մասնակցությամբ «Երկնագույն շան աչքեր» ներկայացման համար:
Լուսանկարին կից Իննան գրել է, որ շոկոլադի հասցեատերը, ցավոք, զոհվել է:
«Հայտնեցին, որ զոհվել է: Սիրով ու հավատով գրված թուղթս հասցրել էր տեղ հասնել: Չճանաչած` հարազատ եմ կորցրել: Ինչ ծանր տարա, ինչի՞ սենց… »,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իննան ևս մեկ հրավիրատոմս֊շոկոլադ էր հրապարակել` նշելով, որ այն հասել է տեղ:
«Հասավ:
Հ.գ. Այդ ներկայացումները հենց Արցախում ենք խաղալու: Սպասում ենք»,- գրել էր դերասանուհին:

1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



