«Հայտնեցին, որ զոհվել է. չճանաչած` հարազատ եմ կորցրել». Իննա Խոջամիրյան
BLOGԴերասանուհի Իննա Խոջամիրյանը Ինստագրամի իր էջում հրապարակել է պատերազմի օրերին իր կողմից սահման ուղարկված շոկոլադի լուսանկարը` գրությամբ, որ այն հրավիրատոմս է իր մասնակցությամբ «Երկնագույն շան աչքեր» ներկայացման համար:
Լուսանկարին կից Իննան գրել է, որ շոկոլադի հասցեատերը, ցավոք, զոհվել է:
«Հայտնեցին, որ զոհվել է: Սիրով ու հավատով գրված թուղթս հասցրել էր տեղ հասնել: Չճանաչած` հարազատ եմ կորցրել: Ինչ ծանր տարա, ինչի՞ սենց… »,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իննան ևս մեկ հրավիրատոմս֊շոկոլադ էր հրապարակել` նշելով, որ այն հասել է տեղ:
«Հասավ:
Հ.գ. Այդ ներկայացումները հենց Արցախում ենք խաղալու: Սպասում ենք»,- գրել էր դերասանուհին:

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



