Տավուշի սահմանները երկու ամսից ավելի անառիկ պահող զինծառայողների աշխատավարձերից խոշոր չափի պահումներ են արվել
ОБЩЕСТВОՏավուշի մարզի սահմանները երկու ամիս անընդմեջ անառիկ պահող պայմանագրային զինծառայողները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որ աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողները 250000 դրամի փոխարեն ստացել են 160000 դրամ աշխատավարձ:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում զինծառայողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ ասաց, որ արդեն երկու ամիս, առանց հերթափոխի դիրքերում են և վճարվել են 90000 դրամ պակաս: Հարցին թե ինչի՞ է այդպես եղել, վերադասից ասել են, որ իրենք Արցախ չմեկնեցին, դրա համար էլ պահումներ են արել:
Զրուցակիցը ասաց, որ ինքը բնակվում է սահմանապահ Կոթի գյուղում և թողնել Կոթին ու գնալ Արցախ առնվազն խելքին մոտ չի լինի:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



