Տավուշի սահմանները երկու ամսից ավելի անառիկ պահող զինծառայողների աշխատավարձերից խոշոր չափի պահումներ են արվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի սահմանները երկու ամիս անընդմեջ անառիկ պահող պայմանագրային զինծառայողները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որ աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողները 250000 դրամի փոխարեն ստացել են 160000 դրամ աշխատավարձ:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում զինծառայողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ ասաց, որ արդեն երկու ամիս, առանց հերթափոխի դիրքերում են և վճարվել են 90000 դրամ պակաս: Հարցին թե ինչի՞ է այդպես եղել, վերադասից ասել են, որ իրենք Արցախ չմեկնեցին, դրա համար էլ պահումներ են արել:
Զրուցակիցը ասաց, որ ինքը բնակվում է սահմանապահ Կոթի գյուղում և թողնել Կոթին ու գնալ Արցախ առնվազն խելքին մոտ չի լինի:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



