Երեկ տեսանյութ ուղարկեցին, որտեղ տեսա, որ եղբայրս գերի է
ВИДЕОArmLur.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի եղբայրը՝ Արտյոմ Մխիթարյանը, փոխանցեց, որ իր եղբայրը գերի է: Երեկ էլ ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել: Արտյոմ Մխիթարյանն այս խնդրով դիմել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, պետք է հանդիպի նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
Արտյոմը ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ցավով նկատեց, որ հայկական կողմն ուշացրել է որոնողական աշխատանքները, չեն հասցրել: Վարչապետի հետ երեկ հանդիպումից դուրս գալուց 30 րոպե հետո է տեսել տեսանյութը: ՙ«Այդ տեսանյութում իմ եղբայրը մենակ է, բայց կողքից ձայներ են լսվում: Ինքը 100 տոկոս մենակ չէ. մեկը ձեռքը դրել է իմ ախպոր մեջքին, էն մյուս կողմում էլ ուրիշ երեխա է պառկած…»,- ArmLur.am-ին ներկայացրեց Արտյոմը:
Ս.Հ.
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



