Երեկ տեսանյութ ուղարկեցին, որտեղ տեսա, որ եղբայրս գերի է
ՎԻԴԵՈArmLur.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի եղբայրը՝ Արտյոմ Մխիթարյանը, փոխանցեց, որ իր եղբայրը գերի է: Երեկ էլ ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել: Արտյոմ Մխիթարյանն այս խնդրով դիմել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, պետք է հանդիպի նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
Արտյոմը ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ցավով նկատեց, որ հայկական կողմն ուշացրել է որոնողական աշխատանքները, չեն հասցրել: Վարչապետի հետ երեկ հանդիպումից դուրս գալուց 30 րոպե հետո է տեսել տեսանյութը: ՙ«Այդ տեսանյութում իմ եղբայրը մենակ է, բայց կողքից ձայներ են լսվում: Ինքը 100 տոկոս մենակ չէ. մեկը ձեռքը դրել է իմ ախպոր մեջքին, էն մյուս կողմում էլ ուրիշ երեխա է պառկած…»,- ArmLur.am-ին ներկայացրեց Արտյոմը:
Ս.Հ.
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



