Շոյգուն հայտնել է, որ մոտ 7000 փախստական արդեն վերադարձել է ԼՂ
ОБЩЕСТВОՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ մոտ 7000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահներն ուղեկցել են նրանց ավտոշարասյուները, գրում է kp.ru կայքը։
«Այսօրվա դրությամբ գրեթե 7000 քաղաքացի վերադարձել է, այս աշխատանքները շարունակվում են, և ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղ հետ գնալ ցանկացողները կարող են անել դա»,- հայտարարել է Շոյգուն այսօր Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ նշված հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



