Շոյգուն հայտնել է, որ մոտ 7000 փախստական արդեն վերադարձել է ԼՂ
SOCIETYՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ մոտ 7000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահներն ուղեկցել են նրանց ավտոշարասյուները, գրում է kp.ru կայքը։
«Այսօրվա դրությամբ գրեթե 7000 քաղաքացի վերադարձել է, այս աշխատանքները շարունակվում են, և ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղ հետ գնալ ցանկացողները կարող են անել դա»,- հայտարարել է Շոյգուն այսօր Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ նշված հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



