ՌԴ-ն լրացուցիչ սահմանապահ ուժեր կտեղակայի Հայաստան-Ադրբեջան սահմանին
МЕЖДУНАРОДНОЕՊաշտոնական Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Այս մասին, ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Ալեքսանդր Բորտնիկովը հստակեցրել է, որ «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունն ապահովելու», ինչպես նաև Արցախում խաղաղապահ միջոցառումներ իրականացնելու համար Հայաստան է ուղարկվելու 188 զինծառայող և անհրաժեշտ քանակի տեխնիկայի լրացուցիչ ռեզերվ: Սահմանապահների լրացուցիչ ուժերը կտեղակայվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
Նշենք, որ մինչ այժմ Արցախից բացի ՌԴ սահմանապահ ուժեր տեղակայված էին նաև ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան միջպետական սահմանին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



