ՌԴ-ն լրացուցիչ սահմանապահ ուժեր կտեղակայի Հայաստան-Ադրբեջան սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաշտոնական Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Այս մասին, ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Ալեքսանդր Բորտնիկովը հստակեցրել է, որ «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունն ապահովելու», ինչպես նաև Արցախում խաղաղապահ միջոցառումներ իրականացնելու համար Հայաստան է ուղարկվելու 188 զինծառայող և անհրաժեշտ քանակի տեխնիկայի լրացուցիչ ռեզերվ: Սահմանապահների լրացուցիչ ուժերը կտեղակայվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
Նշենք, որ մինչ այժմ Արցախից բացի ՌԴ սահմանապահ ուժեր տեղակայված էին նաև ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան միջպետական սահմանին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



