Մոսկվան եւ Փարիզը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հարցը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահների հարցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը, մասնավորապես, այն իրադրությունը, որն առաջացել է Ռուսաստանի կողմից ներդրված միջնորդական ջանքերի արդյունքում, կապված հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման հետ»,- ասված է հայտարարության մեջ։ Լավրովը պարզաբանել է նախարար Լը Դրիանին այն պարամետրերը, որոնցով ռուս խաղաղապահները իրականացնում են խաղաղապահ գործունեություն եւ որոնցով գործում է Միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



