Մոսկվան եւ Փարիզը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահների հարցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը, մասնավորապես, այն իրադրությունը, որն առաջացել է Ռուսաստանի կողմից ներդրված միջնորդական ջանքերի արդյունքում, կապված հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման հետ»,- ասված է հայտարարության մեջ։ Լավրովը պարզաբանել է նախարար Լը Դրիանին այն պարամետրերը, որոնցով ռուս խաղաղապահները իրականացնում են խաղաղապահ գործունեություն եւ որոնցով գործում է Միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



