Ավտոմեքենայի վարորդը, ով այսօր ցուցարարներից մեկին վրաերթի էր ենթարկել, հայտնաբերվել է․ Ոստիկանություն
ОБЩЕСТВОՀամացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։
Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ իրականացրեցին Երևանի փողոցներում. որոշները բերման ենթարկվեցին, իսկ նրանցից մեկը վրաերթի ենթարկվեց։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



