Ավտոմեքենայի վարորդը, ով այսօր ցուցարարներից մեկին վրաերթի էր ենթարկել, հայտնաբերվել է․ Ոստիկանություն
SOCIETYՀամացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։
Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ իրականացրեցին Երևանի փողոցներում. որոշները բերման ենթարկվեցին, իսկ նրանցից մեկը վրաերթի ենթարկվեց։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



