Պարգև Սրբազանը բուժման նպատակով մեկնում է ԱՄՆ
ОБЩЕСТВОՀայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկնում է ԱՄՆ՝ հավելյալ ստուգումների ու հնարավոր բուժման նպատակով: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Սրբազանից:
«Ես Երևանում եմ: Այս երկու-երեք օրերի մեջ երեք տարբեր հիվանդանոցներում սրտի ստուգում եմ անցել, քիչ առաջ էլ պոլիկլինիկայում էի: Հնարավոր է՝ ոչ թե մեծ, այլ փոքր երակներն են խցանվել, ու արյան մատակարարում չի լինում», - մանրամասնեց Արցախի թեմի առաջնորդն, ով այս պահին իրեն ավելի լավ է զգում:
Պարգև Սրբազանը նշեց, որ մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, վաղը չէ մյուս օրն այնտեղ հիվանդանոց պետք է տեղափոխվի:
«Վաղը չէ մյուս օրն այնտեղ հիվանդանոց պետք է պառկեմ: Անոթներս են ստուգելու, որպեսզի տեսնեն՝ ի՞նչ վիճակում են»:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



