Պարգև Սրբազանը բուժման նպատակով մեկնում է ԱՄՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկնում է ԱՄՆ՝ հավելյալ ստուգումների ու հնարավոր բուժման նպատակով: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Սրբազանից:
«Ես Երևանում եմ: Այս երկու-երեք օրերի մեջ երեք տարբեր հիվանդանոցներում սրտի ստուգում եմ անցել, քիչ առաջ էլ պոլիկլինիկայում էի: Հնարավոր է՝ ոչ թե մեծ, այլ փոքր երակներն են խցանվել, ու արյան մատակարարում չի լինում», - մանրամասնեց Արցախի թեմի առաջնորդն, ով այս պահին իրեն ավելի լավ է զգում:
Պարգև Սրբազանը նշեց, որ մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, վաղը չէ մյուս օրն այնտեղ հիվանդանոց պետք է տեղափոխվի:
«Վաղը չէ մյուս օրն այնտեղ հիվանդանոց պետք է պառկեմ: Անոթներս են ստուգելու, որպեսզի տեսնեն՝ ի՞նչ վիճակում են»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



