Հենց այսօր թերևս կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան. Նիկոլ Փաշինյան
ПОЛИТИКАՍպասվում է, որ առաջիկա օրերին, հենց այսօր թերևս, կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա միանշանակ կնպաստի, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն: Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ: Բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել: Արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է 1000-ը և տեմպը աճում է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արցախի և Հայաստանի կառավարությունները պետք է կենտրոնան պատերազմի հետևանքով վնասված տների, ենթակառուցվածքների, տնտեսության վերականգնման վրա:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



