Հենց այսօր թերևս կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան. Նիկոլ Փաշինյան
POLITICSՍպասվում է, որ առաջիկա օրերին, հենց այսօր թերևս, կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա միանշանակ կնպաստի, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն: Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ: Բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել: Արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է 1000-ը և տեմպը աճում է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արցախի և Հայաստանի կառավարությունները պետք է կենտրոնան պատերազմի հետևանքով վնասված տների, ենթակառուցվածքների, տնտեսության վերականգնման վրա:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



