Որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր. վարչապետն այդ որոշումը կայացրել է նաև իմ առաջարկությամբ. ԳՇ պետ
ОБЩЕСТВО«Վարչապետն այս որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ նաև ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները։ Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։
Նա նշեց, որ այդ որոշման չկայացումը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների.«Սա միանշանակ է և այս հարցում ցանկացած շահարկում անընդունելի է»,-ասաց Օնիկ Գասպարյանը։
Մեր հարցին՝ անդառնալի կորուստներ ասելով ի՞նչ նկատի ունի՝ լրացուցիչ զոհե՞ր, մայրաքաղաք Ստեփանակե՞րտը, Արցախն ամբողջությա՞մբ, Գասպարյանը պատասխանեց.«Այո-այո, շատ վատ հետևանքներ կլինեին։ Կրկնում եմ՝ կայացված որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



