Որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր. վարչապետն այդ որոշումը կայացրել է նաև իմ առաջարկությամբ. ԳՇ պետ
SOCIETY«Վարչապետն այս որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ նաև ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները։ Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։
Նա նշեց, որ այդ որոշման չկայացումը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների.«Սա միանշանակ է և այս հարցում ցանկացած շահարկում անընդունելի է»,-ասաց Օնիկ Գասպարյանը։
Մեր հարցին՝ անդառնալի կորուստներ ասելով ի՞նչ նկատի ունի՝ լրացուցիչ զոհե՞ր, մայրաքաղաք Ստեփանակե՞րտը, Արցախն ամբողջությա՞մբ, Գասպարյանը պատասխանեց.«Այո-այո, շատ վատ հետևանքներ կլինեին։ Կրկնում եմ՝ կայացված որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»։
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



