Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է, բացասական միտումներ չկան․ Վահրամ Պողոսյան
ОБЩЕСТВОԱրցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է գտնվում։ Այդ մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ապա հավելել, որ նրա առողջական վիճակում բացասական միտումներ չկան։
Հիշեցնենք՝ ԱՀ ՊԲ նախկին հրամանատարը վիրավորվել էր մարտական դիրքում հոկտեմբերի 27-ին, ինչով պայմանավորված նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Օրերս նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվել է, նա սկսել է ինքնուրույն շնչել: Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս»-ի կոչում։
Հիշեցնենք նաև, որ հրամանատարի՝ վիրավորում ստանալու դեպքից հետո Ադրբեջանը լուր էր տարածել, թե Ջալալ Հարությունյանը զոհվել է, սակայն օրեր անց հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



