Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է, բացասական միտումներ չկան․ Վահրամ Պողոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է գտնվում։ Այդ մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ապա հավելել, որ նրա առողջական վիճակում բացասական միտումներ չկան։
Հիշեցնենք՝ ԱՀ ՊԲ նախկին հրամանատարը վիրավորվել էր մարտական դիրքում հոկտեմբերի 27-ին, ինչով պայմանավորված նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Օրերս նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվել է, նա սկսել է ինքնուրույն շնչել: Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս»-ի կոչում։
Հիշեցնենք նաև, որ հրամանատարի՝ վիրավորում ստանալու դեպքից հետո Ադրբեջանը լուր էր տարածել, թե Ջալալ Հարությունյանը զոհվել է, սակայն օրեր անց հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



