«Եթե անձամբ Փաշինյանը զորքերի դուրսբերման երաշխիք տա, խոսք եմ տալիս, որ հենց այս պահին կդադարեցնենք պատերազմը»․ Ալիև
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում շարունակել ռազմական գործողությունները Ղարաբաղում և սպասում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերման երաշխիքներին, գրում է Ռիա Նովոստին: «Եթե անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե Արտաքին գործերի նախարարը, հայտարարի, որ Հայաստանը իր զորքերը դուրս կբերի Աղդամից, Քելբաջարից, Լաչինից՝ մնացած երեք շրջաններից, որոնք նրանք պետք է ազատագրեն, մեզ ժամանակացույց տա, մենք անմիջապես կանգ կառնենք: Մենք չենք ուզում շարունակել այս պատերազմը: Մենք ուզում ենք դադարեցնել այն։ Մարդիկ գիտեն, որ ես խոսքի մարդ եմ: Ես անում եմ այն, ինչ ասում եմ: Եթե այսօր Փաշինյանն ասի դա, ապա ես ձեզ խոսք եմ տալիս, որ մենք անմիջապես կդադարեցնենք պատերազմը»,- հայտարարել է Ալիևը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



