«Եթե անձամբ Փաշինյանը զորքերի դուրսբերման երաշխիք տա, խոսք եմ տալիս, որ հենց այս պահին կդադարեցնենք պատերազմը»․ Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում շարունակել ռազմական գործողությունները Ղարաբաղում և սպասում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերման երաշխիքներին, գրում է Ռիա Նովոստին: «Եթե անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե Արտաքին գործերի նախարարը, հայտարարի, որ Հայաստանը իր զորքերը դուրս կբերի Աղդամից, Քելբաջարից, Լաչինից՝ մնացած երեք շրջաններից, որոնք նրանք պետք է ազատագրեն, մեզ ժամանակացույց տա, մենք անմիջապես կանգ կառնենք: Մենք չենք ուզում շարունակել այս պատերազմը: Մենք ուզում ենք դադարեցնել այն։ Մարդիկ գիտեն, որ ես խոսքի մարդ եմ: Ես անում եմ այն, ինչ ասում եմ: Եթե այսօր Փաշինյանն ասի դա, ապա ես ձեզ խոսք եմ տալիս, որ մենք անմիջապես կդադարեցնենք պատերազմը»,- հայտարարել է Ալիևը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...



