Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում վնասազերծել է տղամարդու, ում մոտ երկու դանակ է գտնվել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ոստիկանությունը Փարիզում վնասազերծել է տղամարդու, ում մոտ երկու դանակ է գտնվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին: Դեպքը տեղի է ունեցել Փարիզի 15-րդ շրջանում:
Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է տղամարդուն: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Այլ մանրամասներ հայտնի չեն, փոխանցում է Gazeta-ն:
Հոկտեմբերի 29-ին Նոտր Դամ եկեղեցու մոտ տղամարդը դանակով հարձակում է գործել մարդկանց վրա՝ իսլամիստական կարգախոսներ հնչեցնելով: Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Հարձակման զոհ է դարձել 3 մարդ, այդ թվում՝ մեկ քահանա: Զոհերից մեկը գլխատվել է: Վիրավորների թիվը չի հստակեցվում: Գործով զբաղվում է Ֆրանսիայի դատախազության հակաահաբեկչական կոմիտեն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



