Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում վնասազերծել է տղամարդու, ում մոտ երկու դանակ է գտնվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ոստիկանությունը Փարիզում վնասազերծել է տղամարդու, ում մոտ երկու դանակ է գտնվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին: Դեպքը տեղի է ունեցել Փարիզի 15-րդ շրջանում:
Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է տղամարդուն: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Այլ մանրամասներ հայտնի չեն, փոխանցում է Gazeta-ն:
Հոկտեմբերի 29-ին Նոտր Դամ եկեղեցու մոտ տղամարդը դանակով հարձակում է գործել մարդկանց վրա՝ իսլամիստական կարգախոսներ հնչեցնելով: Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Հարձակման զոհ է դարձել 3 մարդ, այդ թվում՝ մեկ քահանա: Զոհերից մեկը գլխատվել է: Վիրավորների թիվը չի հստակեցվում: Գործով զբաղվում է Ֆրանսիայի դատախազության հակաահաբեկչական կոմիտեն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



